News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որմինչ այդ, Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական խաղերը հաջողությամբ կանցկացվեն եւ համահունչ կլինեն խաղերի կարգախոսին:

Թուրքմենստանի նախագահը կարեւորել է սպորտի եւ օլիմպիական շարժման դերը միջպետական կապերի ամրապնդման, ժողովուրդների միջեւ բարեկամության ու փոխըմբռնման հասնելու տեսանկյունից: Նախագահ Բերդիմուհամդովի համոզմամբ, դա կօգնի նաեւ ՄԱԿ-ին` հաջողությամբ կյանքի կոչելու կայուն զարգացմանը միտված համընդհանուր ռազմավարությունը:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երեւանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Երկկողմ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը, այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին, կհյուրընկալվի Թուրքմենստանի առեւտրաարդյունաբերական պալատում, որտեղ Թուրքմենստանի նախագահի կողմից կկազմակերպվի ընդունելություն:

Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Աշգաբատի Օլիմպիական մարզադաշտում: Օլիմպիական գաղափարախոսության համաձայն անցկացվող այդ խաղերին մասնակցում են վաթսունհինգ երկրից հինգ հազարից ավելի մարզիկներ, ովքեր իրենց ուժերը չափելու են քսանմեկ մարզաձեւերում: Ասիական հինգերորդ խաղերն անցկացվում են «Առողջություն, ներշնչանք, բարեկամություն» խորագրի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ