News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործողությունները ահաբեկչական բնույթ են կրում։ Այս մասին սեպտեմբերի 18–ին՝ Հայաստան–Սփյուռք  6–րդ համաժողովի շրջանակում, լրագրողներին ասաց քաղաքական եւ ռազմական գործիչ Նորատ Տեր–Գրիգորյանցը՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի մասին NEWS.am–ի հարցին։

Նրա խոսքով՝ դրա մասին էր վկայում ապրիլյան հարձակումը, երբ նրանք գլուխներ էին կտրում, ինչը պատերազմի ժամանակ մարդասիրական իրավունքի ոտնահարում է։ Գեներալ–լեյտենանտը կարծում է, որ արդարացի չէ, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ ճանաչել են Հարավային Օսիայի, Կոսովոյի եւ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ «Սա իմ տեսակետից անցանկալի երեւույթ է»,– նշեց Նորատ Տեր Գրիգորյանցը։

Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ «Բայց մենք 1994–ին զզվելի փաստաթուղթ ենք ստորագրել հրադադարի մասին, թեպետ պետք էր արձանագրել Ադրբեջանի կապիտուլյացիան եւ ճանաչել Լեռնյին Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,– ասաց գեներալ–լեյտենանտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ