News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սահմանին այս պահին համեմատաբար նորմալ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն, ով մասնակցում է Հայաստան-Սփյուռք համաժողովին։ Պարգեւ Սրբազանը նշեց նաեւ, որ Թալիշում նույնպես ամեն ինչ վերահսկվում է եւ վերականգնման աշխատանքները շարունակվում են:

Նրա խոսքով, Սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ արցախյան խնդրի կարգավորման հարցում։

«Սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ, հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել համանախագահող երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իրենց ներդրումներով կարող են զորացնել Մայր Հայաստանը եւ Արցախը», - ասաց Պարգեւ սրբազանը։

Հարցին, թե գուցե ադրբեջանական լոբբին ավելի ակտիվ է աշխատում, Պարգեւ սրբազանն պատասխանեց. «Ադրբեջանն ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում, դա ազնիվ ձեւ չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ