News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարվածային Կա-52 ուղղաթիռը «Արեւմուտք-2017» ռուս-բելառուսական զորավարժությունների ժամանակ պատահական հարված է հասցրել հանդիսատեսի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «66․ռու»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի «Լուժսկի» հրաձգարանի տարածքում։ Նախնական տվյալներով՝ երկու անձ ծանր վնասվածքներով հոսպտալացվել է, վնասվել է երկու ավտոմեքենա։ Լրատվամիջոցների հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ուղղաթիռներից մեկը հրթիռ արձակում մարդկանց եւ մեքենաների ուղղութամբ։

«Ֆոնտանկի․ռու»-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, եւ դրա հետաքննությամբ զբաղվում է ռազմական ոստիկանությունը։ Մեկ այլ տեսանյութում երեւում են հարվածի հետեւաքները՝ վնասված մարդատար ավտոմեքենա եւ բեռնատար «Կամազ»։ «Գազետա»-ի հաղորդմամբ՝ դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ