News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ծնողներն իրենց երեխաներին էկզոտիկ անուններ են տալիս՝ Օսկար Ալի, Ահմեդ Զորրո եւ Միշել։ ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ  Ադրբեջանի Նախարարների կաբինետին առընթեր տերմինաբանության հանձնաժողովը դիմումներ  է ստանում  անունների փոփոխության, դրանց ճիշտ ուղղագրության, ինչպես նաեւ երեխաներին ադրբեջաներենին ոչ հարիր անուններով կոչելու  համար։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սայալի Սադիգովայի խոսքով՝  դեպքեր են եղել, երբ ծնողները ցանկացել են իրենց երեխաներին կնքել Ալի Օսկար, Ահմեդ Զորրո եւ Միշել անուններով։

«Մենք մերժել ենք երեխաներին նման անուններով կոչելու դիմումները։  Այս դեպքերը վկայում են ծնողների ՝ ադրբեջաներենի կանոներին անտեղյակության մասին։ Այդ իսկ պատճառով մենք մերժել ենք այդ դիմումները։ Չնայած այս ամենին՝ որոշ ծնողներ շարունակում են պնդել իրենց ցանկությունը »,-ասել է Սադիգովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ