Երեքշաբթի իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի և Սիրիայի սահմանին գտնվող Թելեթ Ռաշահի բարձունքը, հաղորդում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով «Ալ Վատանիա» գործակալությանը։ Նրա տեղեկություններով՝ հրթիռներն արձակվել են Ջեբալ Էլ Մարջա շրջանում՝ Շեբահա բնակավայրից դեպի արևելք։ Հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության Բանակը հաղորդել էր Գոլանի բարձունքում «Հիզբոլլահ» շարժման անօդաչու թռչող սարքի գրավման մասին։