News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էլբրուսում փրկարարները վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել են ավելի քան 10 տարի առաջ տարբեր ժամանակներում մահացած վեց լեռնագնացների  մարմինները, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրլեռնային որոնողական եւ փրկարարական ջոկատի ղեկավար Աբդուլլահ Գուլիեւը:

«Անցած շաբաթվանից  մեր տղաները ուղղաթիռով թռիչքներ են իրականացրել Էլբրուսի վրա եւ տարբեր տեղերում հայտնաբերել վեց լեռնագնացների  մարմիններ: Նրանցից երեքի մարմինները գտել են այսօր 5500 մետր բարձրության վրա՝ լեռան արեւմտյան գագաթի շրջանում»,-ասել է Գուլիեւը:

Նրա խոսքով՝ եւս երեք, այդ թվում՝ մեկ կնոջ մարմին, հայտնաբերել են շուրջ 5300  բարձրության վրա: «Մահացածների մարմինները դուրս էին եկել սառույցի եւ ձյան շերտի տակից օգոստոս–սեպտեմբեր ժամանակահատվածում  դիտարկված տաք եղանակի պատճառով»,-ավելացրել է գործակալության զրուցակիցը: Նա նշել է, որ մահացածների ինքնությունը դեռ պարզ չէ: «Դրանով կզբաղվեն քննչական կոմիտեի աշխատակիցները: Ենթադրաբար, երեքը մահացել են 2000-ական թվականներին: Այս պահին հնարավոր է միայն ասել, որ մահացած կինը Սանկտ Պետերբուրգից էր, նա կորել էր Էլբրուսում 90-ականների սկզբին»,-ասել է Գուլիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ