News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում խաղաղ կարգավորման համար Աստանայի ձեւաչափով բանակցությունները դրական, սակայն բավարար չեն։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ տրիբունայից հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սիրիական ժողովուրդը բավականաչափ տառապանքների միջով է անցել, որպեսզի համաշխարհային համայնքը վերջապես ընդունի իր հավաքական ձախողումն ու մտածի իր մոտեցումների մասին։ Երկարաժամկետ ու արդարացի խաղաղություն հաստատելու համար մենք պետք է կենտրոնանանք ճգնաժամի քաղաքական կարգավորման ու անցումային ժամանակաշրջանի վրա, ինչպես միաձայն հաստատել է ՄԱԿ ԱԽ-ն իր 2254 բանաձեւում, որն ընդունվել է 2015-ին»,- ասել է նա։

Մակրոնը շեշտել է, որ «Ֆրանսիան իր գործընկերների հետ միասին հանդես է գալիս նախաձեռնությամբ ՝ աջակցել ՄԱԿ-ի գործողությունները ու գործարկել ներառական քաղաքական գործընթաց Սիրիայում»։ «Հենց այդ պատճառով էլ ես ուզում եմ, որ մենք կարողանանք ստեղծել կոնտակտային խումբ՝ ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամների ու բոլոր մասնակիցների հետ միասին։ Այսօր այսպես կոչված Աստանայի ձեւաչափը կարող է օգտակար լինել, բայց այն բավարար չէ ու վերջին օրերին բացահայտել է դժվարությունները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ