News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Իբրահիմ ալ Ջաֆարին, Ջավադ Զարիֆն ու Մեվլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում հայտարարություն են արել՝ կոչ անելով Իրաքի Քուրդիստանի իշխանություններին հրաժարվել անկախության հանրաքվեից։

«Նախարարները վճռականապես կողմ են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ մտահոգված են, որ հանրաքվեն մեծ ռիսկի տակ է դնում ԻՊ–ի դեմ պայքարում Իրաքի նվաճումները։ Հանրաքվեն ապակառուցողական է եւ կարող  է տարածաշրջանում նոր հակամարտությունների պատճառ դառնալ։ Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական ղեկավարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հանրաքվե անցկացնելուց եւ համաձայնել են այդ կապակցությամբ քննարկել համակարգված պատասխան գործողությունների ընդունման մասին հարցը»,– ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Կողմերը նշել են, որ Իրաքի սահմանադրության շրջանակում կառուցողական երկխոսությունը Բաղդադի եւ Էրբիլի միջեւ խնդիրների լուծման միակ ուղին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ