News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը։

«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները՝ երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ եւ Ձեր համաքաղաքացիներին իմ եւ իմ համերկրացիների անունից հղում եմ իմ սրտագին բարեմաղթանքները:

Այս տարին առանձնահատուկ է հայ-գերմանական հարաբերությունների համար. 25 տարի առաջ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ ժամանակից ի վեր ստեղծվել է սերտ եւ փոխվստահելի համագործակցություն, որը մենք կարող ենք ավելի խորացնել: Գերմանիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը եւ հետայսու եւս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին:

Մաղթում եմ Ձեզ անձամբ՝ քաջառողջություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղ, ազատ եւ բարեկեցիկ լավ ապագա»,- ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Աբեն,Ավստրայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յաքոբը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Բելառուսի Հանրաետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան,Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Բուլղարիայի Նախագահ Ռումեն Ռադեւը, Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Սուրսուլթան Նազարբաեւը, Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ