News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կիեւի պատկերասրահ» Ազգային թանգարանում  թանգարանի 95-ամյակի եւ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ  բացվել է «Հանճարը եւ ծովը։ Ավանդույթներ, որոնումներ, բացահայտումներ»  ցուցահանդեսային նախագիծը։

Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել. շնորհանդեսին ներկա են եղել , մշակույթի եւ արվեստի հայտնի գործիչներ։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը  ողջունել  է ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը:

 «Մասնագետների նախաձեռնության շնորհիվ,  ականավոր հայրենակիցների արվեստը  շարունակում է ուրախացնել արվեստի սիրահարներին», - AnalitikaUA.net-ին  ասել է Վիլեն Շատվորյանը։

Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի ХVIII-ХХ դարերի գեղանկարչության եւ գրաֆիկայի հավաքածուի ավելի քան 60 ստեղծագործություն, որոնք ունեն ծովային թեմատիկա։

Ցուցահանդեսում ներառված են նաեւ նկարչի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանների ավելի  քան մեկ տասնյակից ավել  գեղանկարներն ու  գրաֆիկական աշխատանքները։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ