News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ուրբաթ մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը` ասելով, որ չի պատրաստվում  դա անել: Այս մասին նա հայտարարել  է ABC-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ մենք արդեն ունենք պետքարտուղար, եւ նա մտադիր է մնալ իր պաշտոնում», - ասել է Թիլերսոնը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր  հայտնվել այն մասին, որ Թիլերսոնը  կարող է  մինչեւ տարեվերջ հրաժարական տալ, իսկ նրա տեղը կզբաղեցնի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ