News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նարեկ Ե.-ի եւ Ալիկ Հ.-ի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը՝ պահանջելով ամբաստանյալների նկատմամբ պայմանական պատժամիջոցի կիրառումը վերացնել եւ նրանց դատապարտել ազատազրկման:

23-ամյա Նարեկ Ե.-ն 2016 թվականի օգոստոսի 27-ին պարզել է, որ Մ.-ն ժամանակավորապես բնակվում է Տավուշի մարզի գյուղերից մեկում՝ ամուսնու մորաքրոջ՝ Ա.-ի տանը:

Նարեկը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 21-ամյա Ալիկի հետ, իր անձնական օգտագործման «ՈւԱԶ» մեքենայով, ընտանիքի անդամներին ասելով, թե մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, ուղեւորվել է Ա.-ի տուն:

Օգոստոսի 30-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմանում Նարեկն ու Ալիկը խախտել են Ա.-ի բնակարանի անձեռնմխելիությունը, նրա կամքին հակառակ մուտք են գործել տուն, որտեղ Նարեկը Մ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, բռնել է նրա մազերից, Ալիկը բռնել է նրա ձեռքերից, բացահայտ առեւանգել, տանից դուրս են բերել, մոտ 30 մետր Մ.-ին բռնի տեղափոխել ու փորձել են նստեցնել Նարեկի մեքենան, բայց իրենց կամքից անկախ հանգամանքների բերումով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ Ա.-ն ու նույն շենքի մեկ այլ բնակչուհի կարողացել են Մ.-ին ազատել առեւանգողների ձեռքերից:

Նարեկ Ե.-ին եւ Ալիկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին եւ 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Նարեկ Ե.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նարեկ Ե.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման եւ 70 հազար դրամ տուգանքի: Կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Ալիկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման եւ 60 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ նույնպես կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 4 տարի փորձաշրջան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ