Իրաքի Քուրդիստանի հատվածում այսօր սկսված անկախության հանարքվեին զուգահեռ Թուրքիան առաջին պատժամիջոցն է կիրառել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան սկսել է կիրառել Ազգային անվտանգության խորհրդում ընդունված որոշումները։ Արդեն հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 25-ին, Թուրքիան միակողմանիորեն փակել է Իրաքի Քուրդիստանի հետ Հաբուրի անցակետը։