News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 22.15-ին, Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ իրեն վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել»-ի վարորդի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 2/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 21.15-ին, վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի փողոցի եւ Շիրակի 4-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 79 եւ 67 տարեկան երկու տղամարդու, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ