News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մենք պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկենք՝ Հայաստանի եւ Իրաքնի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար, քանի որ դրա համար մեծ ներուժ ունենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի  26-ին, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ վստահություն հայտնել, որ Երեւանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի  սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը: «Մենք պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկենք՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար,  քանի որ  դրա համար մեծ ներուժ ունենք»,- նշել է կառավարության ղեկավարը՝ կարեւորելով միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքն ու առեւտրային պալատների միջեւ փոխգործակցության սերտացումը:

Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին Կարեն Կարապետյանին է փոխանցել Իրաքի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ համոզմունք հայտնելով, որ Երեւանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի Հայաստանի ու Իրաքի միջեւ ավելի ամուր եւ խորը հարաբերությունների ձեւավորմանը: Նա ընդգծել է, որ պատրաստ են ամեն ինչ անել՝ նիստի ընթացքում ձեռք բերված  պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կտրուկ ավելացնել երկկողմ առեւտրաշրջանառության ծավալները: «Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ եւ որակյալ գյուղատնտեսական եւ այլ ապրանքներ: Իրաքն ունի էելկտրաէներգիայի պակաս, եւ մենք կարող ենք քննարկել նաեւ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը»,- ասել է միջկառավարական հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահը: Նա կարեւորել է նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ու իրաքցի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսում ստանալու համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը: Այդ առումով Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին անհրաժեշտ է համարել դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները: 

Վարչապետ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հնարավորինս արագ կյանքի կկոչվեն՝ ի շահ երկու ժողովուրդների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ