8-ամյա տղան մահացել է`փորձելով մոր զուգընկերոջից պաշտպանել 7-ամյա քրոջը։ Նա հարձակվել էր աղջկա վրա, հաղորդում է Americaru-ն.
23-ամյա Դեանդրե Չեյնի կրտսերը մեղադրվում է Հարավային Սակրամենտոյի բնակիչ 8-ամյա տղայի սպանության մեջ: Տղայի տատիկը՝ Մոնիկա Բրաունը, ոստիկանությանը հայտնել է, որ դստեր զուգընկերը ծեծելով սպանել է թոռանը: Նրա խոսքով՝ Դանթեն մահացել է՝ պաշտպանելով քրոջը:
Չեյնի կրտսերը մուրճով եւ կրակայրիչների համար հեղուկի շշով հարձակվել է երեխայի վրա: Մինչ այդ Չեյնին փորձել էր բռնաբարել 7-ամյա աղջկան եւ ծեծել նրա մորը: Դանթեն մահացել է դեպքից 6 օր անց, իսկ քույրը կորցրել է ձախ աչքի տեսողությունը:
Բրաունն իր թոռնիկին հերոս է անվանել: