News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին 12 ամիսներին արտասահմանում մեծածախ գներով նորզելանդական սերուցքային կարագը թանկացել է 113 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 40 տոկոսից էլ քիչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերով պետական հանձնաժողովում՝ ներկայացնելով գների մոնիտորինգի արդյունքները։

Նորզելանդական կարագն է դիտարկվել է, քանի որ Հայաստանում վաճառվող սերուցքային կարագի մեծ մասը հենց այդ երկրից է։

 ՏՄՊՊՀ դիտարկումներով՝ 2016-ի հուլիսից նորզելանդական արտադրողներն իրենց սերուցքային կարագն ավելի ու ավելի թանկ են վաճառել։ Եվ այսպես, 2016-ի հուլիսին 1 տոննա սերուցքային կարագը նրանք վաճառել են հայ ներմուծողներին մոտավորապես 2760 դոլարով, իսկ 2017-ի հուլիսին՝ 5890 դոլարով, կամ 110 տոկոսով թանկ։

Համապատասխանաբար աճել են գները նաեւ Հայաստանում։ 2016-ի օգոստոս- սեպտեմբերին 1 կգ սերուցքային կարագն արժեր 2800 դրամից քիչ, իսկ 2017-ի օգոստոս- սեպտեմբերին՝ արդեն 3840 դրամ։ Այսպիսով՝ թանկացումը կազմել է գրեթե 40 տոկոս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ