News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Խորհրդային Հայաստանի գիտնականների փորձերը, որոնք նրանք իրականացրել են կես դար առաջ, իրենց ակտուալությունը դեռ չեն կորցրել։ Կանազիտից ապակին շատ ավելի էժան է ստացվում, քան քվարցային ավազից, որից  հիմա է պատրաստվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր, Լեռնային ինստիտուտի դասախոս Ռուբեն Մելքոնյանը Երեւանում Գիտությունների ակադեմիայում կայացած «Քիմիան ու քիմիական տեխնոլոգիաները» գիտաժողովի ժամանակ (կազմակերպիչը ԳԱԱ Ընդհանուր ու նեոօրգանական քիմիայի ինստիտուտն է)։

Կանազիտի առավելությունն այն է, որ գործածվում են ոչ թե  քվարցի նման բյուրեղային,այլ իրենց կառուցվածքով ամորֆ լեռանապարներ՝ պերլիտ, պեմզա, դիատոմիտ եւ այլն։

Կանազիտից բովախառնուրդը 5-6 անգամ համասեռ է ստացվում, քան սովորականը, դրա համար էլ դրա ձուլման ջերմաստիճանը 250 աստիճանով ցածր է։ «Իսկ քվարցը ձուլվում է 1710-1730 աստիճանում, ու կարելի է պատկերացնել, թե որքան էներգիա ու ջերմակայուն նյութեր կարելի է տնտեսել ,որոնք սովորական ապակեհալումը պարզապես «ուտում է»,- հայտնե լ է Մելքոնյանը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Մելքոնյանը մի քանի անգամ առաջարկել է ներդնել այդ տեխնոլոգիան Հայաստանում։ «4 անգամ ինձ, մեղմ ասած, չհասկացան։ Բայց ես ուզում եմ նորից փորձել, Նեոօրգանական քիմիայի ինստիտուտի օգնությամբ։ Ու ես կանգ չեմ առնի։ Այս տեխնոլոգիան պետք է լինի Հայաստանում։ Ինձ մի քանի անգամ հրավիրել են արտասահման՝ այդ թվում Չինաստան, այնտեղ պերլիտի հսկայական պաշարներ կան։ Բայց ես չեմ գնացել։ Հույս ունեմ, որ այդ տեխնոլոգիան մենք այնուամենայնիվ այստեղ կգործարկենք։ Չէ՞ որ այն այստեղ է մշակվել, այդ հարցում մենք ամբողջ Միության պիոներներն էինք»,- ասել է Մելքոնյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ