News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանի անկախացման հարցով հանրաքվեի մասնակիցների 3․4 մլն ձայների հաշվարկի նախնական տվյալներով՝ անկախության օգտին է քվեարկել ընտրողների 91․83 տոկոսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Քուրդիստանի Գերագույն անկախ ընտրական հանձնաժողովը։

Ավելի վաղ հայտնել էին, որ հանրաքվեի ընթացքում ընդամենը քվեարկել է 3․4 մլն ընտրող։ Մասնակցությունը կազմել է 72․16 տոկոս։

«3․44 մլն ձայների հաշվարկի ադյունքներով՝ դրական է պատասխանել 91․83 տոկոսը, իսկ բացասական՝ 8․17 տոկոսը»,- հայտնել են հանձնաժողովում։

Հանձնաժողովում նաեւ նշել են, որ շատ բարձր ցուցանիշ, 90 տոկոսից բարձր, գրանցվել է Քիրքուք նահանգի քրդական շրջաններում, նաեւ Սինջար եզդիական շրջանում ու Նայնավա նահանգի քրիստոնեական շրջաններում։ «Այո» պատասխանողների ամենացածր տոկոսը՝ մոտ 51 տոկոս, գրանցվել է Սուլեյմանիա քաղաքում։

Ընտրություններում ձայնի իրավունք ունեն 5․2 մլն ընտրողներ։ Քվեարկությանը կարող էին մասնակցել Իրաքի բոլոր քաղաքացիները, որոնք գրանցված են Իրաքի Քուրդիստանում կամ քրդական շրջաններում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ