News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը ցնցված է Իրաքում իրականացված զանգվածային մահապատժից։

Հանձնակատարը հայտնել է, որ սարսափած է այն փաստից, որ բոլոր մահապատիժները նույն օրն են իրականացվել, նաեւ հիշեցրել է, որ մահապատիժը կարող է կիրառվել միայն դատական անհրաժեշտ ընթացակարգերին խստագույնս հետեւելու դեպքում։

ՄԱԿ մարդու իրավունքներով վարչության նախագահ Ռավինա Շամդասանիի խոսքով՝ իրաքյան արդարադատության համակարգն ամենաարատավորներից մեկն է աշխարհում։ «Դրա համար էլ գոյություն ունի մեծ հավանականություն, որ տեղի ունեցածը կարող է լինել դատական համակարգի կոպտագույն սխալը։ Այդ մարդկանց մասին տեղեկություններ քիչ կան։ Իրաքյան կառավարությունը հավաստիացնում է, որ այդ մարդիկ ԻՊ-ի կամ Ալ Կաիդայի անդամներ են»,- համարում է նա։

Մարդու իրավունքներով վարչությունը հարցում է արել այդ դատապարտյալների մասին, նրանց առաջադրված մեղադրանքների ու նրանց ձերբակալության հանգամանքների մասին, բայց այդ տեղեկություններն այդպես էլ չեն տրամադրվել։

Հիշեցնենք, որ Էն Նասիրիա քաղաքի բանտում կիրակի մահապատժի է ենթարկվել 42 մարդ։ Նրանց կախաղան են հանել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ