News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մենք պատրաստ ենք խթանել հայ-ղազախական գործարար կապերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության զարգացման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարեւորել է բոլոր մակարդակներում պաշտոնական հաճախակի փոխայցերը եւ քննարկումները: «Մենք պատրաստ ենք դիվերսիֆիկացնել եւ զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը, պատրաստ ենք խթանել հայ-ղազախական գործարար կապերը», - նշել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել տնտեսության մի շարք ոլորտներում  փոխգործակցության խորացումը՝ նշելով, որ առկա է համատեղ ծրագրեր նախաձեռնելու լուրջ ներուժ:

Ղազախստանի փոխվարչապետ Ասկար Մամինի խոսքով՝ Ղազախստանը եւս հետաքրքրված է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի աշխուժացմամբ եւ պատրաստ է առարկայորեն քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: «Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ: Մենք պատրաստ ենք եւ հենց այդ նպատակով էլ եկել ենք Հայաստան», - ասել է Ասկար Մամինը: Նա ներկայացրել է ՀՀ եւ ՂՀ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Զրուցակիցները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու գործնական աշխատանքը, անդրադարձել են նաեւ  երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման եւ լոգիստիկ սխեմաների մշակման հարցին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ակտիվ շփումներն ու պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ