News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018-ին Հայաստանում ծերության կենսաթոշակները նույնը կմնան: Այս մասին նշված է Կառավարության 2018 թվականի պետբյուջեի նախագծում, որը սեպտեմբերի 28-ի նիստում կառավարությունը հաստատել է:

 Հիմնական կենսաթոշակը կկազմի 16 հազար դրամ, առաջին 10 տարիների ստաժի դեպքում այն կավելանա 800, իսկ հաջորդ 10 տարիների համար` 500 դրամով:

Սակայն կենսաթոշակների ընդհանուր ծախսերը, ըստ կառավարության, 223-ից 210 մլրդ դրամով կկրճատվեն: Նախ՝ հանրապետությունում կնվազի թոշակառուների թիվը, երկրորդ` որոշակիորեն կկրճատվի նրանց ստաժը: Հետեւաբար միջին կենսաթոշակը կկրճատվի 40 510-ից մինչեւ 39 360 դրամ ( 82 դոլար-խմբ):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ոչ պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի վերջին նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 51.200 դրամ: Միջին կենսաթոշակը ընդգրկում է դրա միայն 75 տոկոսը:

2018-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը (հարկերը եւ վճարումները հանած) 55 հազար դրամ է լինելու (115 դոլար):

2015-ից նվազագույն աշխատավարձը, ինչպես նաեւ հիմնական կենսաթոշակը եւ ստաժի արժեքը չեն փոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ