News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ հետ եւ Երեւանում գրասենյակը վերաբացելու նպատակով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան հնարավորություն կտան տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, անաչառ պատկերացում կազմելու դրանց մասին:  Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը սատարում է ԵԱՀԿ դիրքորոշմանը եւ կոչ անում իր բոլոր գործընկերներին՝ գործել համաձայն ԵԱՀԿ սկզբունքներին եւ միջազգային նորմերին: ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը Երաեւնում՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կգտնի սերտորեն շփվելու եւ համագործակցելու նոր ուղիներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով. «Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարեւոր է նաեւ մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է մարդու՝ անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը՝ կարծիք հայտնելով, որ երկու ժողովուրդներն էլ կցանկանան հաստատել խաղաղություն եւ շփման գծում չունենալ զոհեր: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ ԼՂ հակամարտությունը պիտի դիտարկել ոչ թե տարածքային, այլ մարդու իրավունքների տեսանկյունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը:

Անդրադառնալով տարիներ շարունակ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եվրոպական արժեքների կրողն է եւ պատրաստ է բանակցելու, երկխոսելու տարածաշրջանի առջեւ ծառացած խնդիրների շուրջ:

Քրիստիան Վիգենինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նույնպես ափսոսանք հայտնել տարածաշրջանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը դադարեցնելու առնչությամբ:

Ըստ պարոն Վիգենինի՝ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որովհետեւ ոչ միայն երկրները, այլեւ հասարակ քաղաքացիները բարձր գին են վճարում դրանց համար:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Քրիստիան Վիգենինը նշել է, որ իր նպատակներից պիտի լինի Հայաստանը ճանաչելի դարձնել ոչ միայն ԼՂ հակամարտությամբ, այլեւ որպես երկիր, որտեղ կա ժողովրդավարական առաջընթաց, տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ:

Հանդիպման ավարտին Քրիստիան Վիգենինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի վերականգնել ԵԱՀԿ ներկայությունը Հայաստանում՝ նշելով. «Լավ կլինի, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԵԱՀԿ ներկայությունը տարածաշրջանում անհրաժեշտ չլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ