News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականի սեպտեմբերի 14-ին Ինեկոբանկը միկրոֆինանսավորման նպատակով վարկային միջոցներ է ստացել responsAbility Investments AG կազմակերպության հիմնադրամների կողմից՝ ընդհանուր 12 մլն. ԱՄՆ դոլարի չափով:

Այսպիսով, Ինեկոբանկի եւ responsAbility Investments AG հիմնադրամների միջեւ կնքված պայմանագրերի ընդհանուր մնացորդը կազմեց շուրջ 30 մլն. ԱՄՆ դոլար, ինչը վկայում է կազմակերպությունների միջեւ արդյունավետ եւ երկարաժամկետ համագործակցության մասին: 12 մլն ԱՄՆ դոլար ֆոնդերը Ինեկոբանկի կողմից կուղղվեն միկրո բիզնեսի ոլորտ` նպաստելով տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Մենք ուրախ ենք եւս մեկ անգամ ամրապնդել երկարաժամկետ եւ կայուն հարաբերությունները մեր կառույցների միջեւ, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար էլ ավելի գրավիչ առաջարկների ստեղծմանը» - նշեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադեւոսյանը:

responsAbility Investments AG հիմնադրամը հանդիսանում է ակտիվների կառավարման առաջատար կազմակերպություններից մեկը աշխարհում, որն առաջարկում է ներդրումային ճկուն եւ պրոֆեսիոնալ լուծումներ ինչպես անհատ ներդրողների, այնպես էլ կազմակերպությունների համար: Կազմակերպության ներդրումային գործիքները զարգացող երկրներում եւ նոր ձեւավորվող տնտեսական շուկաներում նորաստեղծ կազմակերպությունների համար ապահովում են ֆինանսավորում վարկերի եւ կապիտալի տեսքով: Այս գործունեության շնորհիվ այդ ընկերություններն օգնում են բավարարել բնակչության լայն շերտերի հիմնական պահանջները եւ խթանել տնտեսական զարգացումը` հանգեցնելով երկրների բարգավաճմանը երկարաժամկետ հեռանկարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ