News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինն այցելում է Անկարա։ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են գնալ դեպի մերձեցում։ «Դա ակնհայտ ազդակ է, եւ Արեւմուտքը, բնականաբար, տագնապած է։ Բայց այս համագործակցությունն էլ իր սահմաններն ունի»,– գրում է Der Spiegel–ը։

Թուրք–սիրիական սահմանին ռուսական օդանավի մասնակցությամբ միջադեպից հետո վրա հասած սառցե դարաշրջանն ու դրան հաջորդած Էրդողանի ներողությունը ռուս–թուրքական հարաբերություններում զարմանալի մետամորֆոզներ տեղի ունեցան։ «Թուրքիայի նախագահը մերձեցում է փնտրում Ռուսաստանի հետ»,- գրում է հեղինակը։ էրդողանը գնում է Մոսկվա եւ իր ռուսաստանցի գործընկերոջն անվանում «իմ սիրելի ընկեր Վլադիմիր»։

Եվ ահա Անկարա է գնում Պուտինը՝ երեք տարում առաջին անգամ։ Օրակարգում այնպիսի հարցեր են, ինչպես Սիրիայում պատերազմը, Հյուսիսային Իրաքում անկախության հանրաքվեն,  տնտեսական հարցերը։

«Եվրոպայում եւ ԱՄՆ–ում քաղաքական գործիչները մտահոգ են այն բանից, որ Թուրքիան կարող է ավելի շատ երես թեքել Արեւմուտքից եւ թեքվել դեպի Ռուսաստան»։

Եթե ռուսական օդանավի դեպքից հետո Բարաք Օբաման կողմերին կոչ էր արել թուլացնել լարվածությունը, ապա սեպտեմբերի սկզբին այն տեղեկություններից հետո, թե Անկարան Մոսկվայից Ս-400 ԶՀՀ է գնել, արեւմտյան քաղաքական գործիչները տագնապ են բարձրացնում։

«էրդողանը մերձեցում է փնտրում Ռուսաստանի հետ՝ առաջին հերթին ռազմավարական պատկերացումներից ելնելով։ Նա ուզում է եվրոպացիներին ու ամերիկացիներին ցուցադրել, որ կախված չէ նրանցից։ Բացի այդ, Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն առավել լավ կծառայի Սիրիայում իր երկրի շահերին»,– ասված է հոդվածում։ Հիմա նրա համար առավել կարեւոր է թույլ չտալ քրդական պետության ստեղծումը Սիրիայում։

«Սակայն Պուտինի եւ Էրդողանի միջեւ համագործակցությունը սահմանափակումներ ունի,– հիշեցնում է հեղինակը,– քրդերի հարցում ռուսների դիրքորոշումը չի կարելի միանշանակ համարել։ Մոսկվայում շատերը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» դիտարկում են որպես Սիրիայում իսլամիստների դեմ պայքարում օրինական գործընկեր։ Բաց է մնում հարցը, թե ինչպես են ընթանալու մարտերը Սիրիայի հյուսիսում, որոնք դեռ ապստամբների հսկողության տակ են։ Ռուսաստանը մեծամասշտաբ հարձակում է պատրաստում Իդլիբ նահանգի ուղղությամբ, որտեղ ընդդիմադիր որոշ խմբեր մտերիմ են Թուրքիայի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ