News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը եւս շահագրգռված է այդ երկխոսության ակտիվացմամբ եւ մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Հայաստանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության առկա վիճակի եւ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

​Հանրապետության Նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման եւ երկխոսության համար՝ ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջեւ դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջեւ շփումներին նպաստելը՝ այդպիսով նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար:

Ըստ Նախագահ Սարգսյանի՝ խորհրդարանականները պետք է հնարավորինս զգույշ լինեն այդ առաքելության իրականացման գործում եւ ջանքերը կենտրոնացնեն երկխոսության հարթակներն օգտագործելու ոչ թե փոխադարձ կշտամբանքներ բարձրաձայնելու, այլ հաշտության եզրեր գտնելու համար՝ նկատելով, որ, ցավոք, այնպես է ստացվում, որ ամենալավ հարթակներն անգամ, որոշ դեպքերում օգտագործվում են այլատյացության խորացման նպատակով, ինչն անթույլատրելի է:

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ Խորհրդարանական վեհաժողովը շատ լավ հարաբերություններ եւ համագործակցություն ունի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ ԵԱՀԿ ԽՎ-ում: Քրիստիան Վիգենինը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տարածաշրջան իր այցի նպատակը եւ ունեցած հանդիպումները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ