News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Համացանցում սիրողական տեսանյութ է հայտնվել, որում Երկրի մակերեւույթը նկարահանվել է 30 կիլոմետր բարձրությունից, հաղորդում է Mirror-ը:

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բնակիչը հելիումով օդերեւութաբանական գունդ է ուղարկել ստրատոսֆերա եւ նրա վրա ամրացրել GoPro տեսախցիկ եւ GPS տրեկեր: 30 կիլոմետր բարձրության հասնելով՝ սարքը կոտրվել է, նկարահանումը դադարեցվել:

Օդերեւութաբանական գնդերը սովորաբար օգտագործվում են եղանակային կանխատեսումների, ինչպես նաեւ ռազմական նպատակների համար: Նրանց վրա կցվում են տարբեր սարքավորումները, որոնք ֆիքսում  են օդի ճնշումը, ջերմաստիճանը, խոնավությունը եւ քամու արագությունը: Նման սարքերը կարող են մինչեւ 40 կիլոմետր բարձրանալ, սակայն գնդերը  կարող են չդիմանալ ուժեղ ճնշումներին եւ օդում մասերի բաժանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ