News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի քաղաքագետն առաջարկում է Իսպանիային ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ Մադրիդը կարող է Ադրբեջանին աջակցել:

«Ադրբեջանական կողմը բազմիցս դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը վերանայելու հարցում գործնական քայլեր չեն ձեռնարկվի»,- Echo.az-ին է ասել «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն:

Նա կարծում է, որ եթե ձեւաչափն այնուամենայնիվ փոխվի, կարող են շատ տարբերակներ լինել: «Օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ կազմի մեջ մտնող բոլոր պետությունները կարող են հերթականությամբ համանախագահի դեր ստանձնել: Գուցե այդ երիկրները կարողանան բանակցային գործընթացի  մոդերատոր դառնալ: ԵԱՀԿ ՄԽ կազմի փոփոխության հարցը եւս կարող է բարձրացվել»,- ասել է Վելիզադեն:

«Սակայն ցանկացած փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց հակամարտության երկու կողմերի, այսինքն` Ադրբեջանին եւ Հայաստանի համաձայնության: Կարելի է ասել, որ այսօր Ադրբեջանը առավել շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հարցում, մյուս երկրները համաձայն են նրան, ինչ կա այսօր», - ասել է քաղաքագետը:

Նրա կարծիքով, լավ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ձեւաչափում Իսպանիան ընդգրկվի: «Նա գիտի աշխատանքի առանձնահատկությունները, անջատողականության հետ կապված խնդիրների փորձ ունի, ուստի կարող է աջակցություն ցուցաբերել», - ասել է քաղաքագետը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ  Քրիստիան Վիգենինը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ