News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար այսօրվա դրությամբ գոյություն ունի ռազմական սպառնալիք երկու պետությունների կողմից՝ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով Երեւանում անցկացված ՀԱՊԿ միջխորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ Հայաստանը ռազմական դրության մեջ է գտնվում, իսկ Թուրքիայի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք։ «Բացի այդ՝ Թուրքիան Հայաստանին շրջափակման մեջ է դրել։ Միջազգային տեսակետից դա ուժի կիրառում է ու պպատերազմի տարր։ Ու Բաքվում Ղարաբաղի հարցով  Թուրքիայի պնախարարի վերջին հայտարարությունը հենց այդ մասին է խոսում»,- շեշտեց Վաղարշակ Հարությունյանը ։ Նման հայտարարություններով, հավելեց նախկին նախարարը , Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին Ադրբեջան կատարած իր այցելության ժամանակ արել էր մի հայտարարություն, որը չափազանց ինքնավստահ է հնչում նույնիսկ «ավագ եղբոր» տեսակետից։ Նա ասել էր «Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական պետություններ են։ Մենք միմյանց կարիքն ունենք։ Ադրբեջանական ժողովրդի ցանկությունը հրաման է մեզ հաար, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր»,- ասել է Թուրքիայի նախարարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ