News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ընդունել է մոտ 20 տարբեր երկրներից ճանաչողական այցով Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության այցն Արցախ՝ նշելով, որ դա առկա իրողություններին տեղում ծանոթանալու եւ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Արցախի արտաքին գործերի նախարարը նաեւ պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքական մարտահրավերներին ու տարածաշրջանային խնդիրներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ