News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել է ուղեւորությունների համար օգտվել այն օդանավերից, որնք պատկանում են պետությանը կամ մասնավոր անձանց, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Մենեջմենթի եւ բյուջեի հարցերով գրասենյակի տնօրեն Միկ Մալվենիի ստորագրած հրահանգում ընդգծվում է, որ դաշնային գերատեսչությունների ղեկավարների ցանկացած ուղեւորության պետք է հավանություն տա անձամբ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին:

Փաստաթուղթը թողարկվել է առողջապահության նախարար Թոմ Փրայսի հրաժարական տալուց հետո՝ պետությանը պատկանող օդանավերը նաեւ մասնավոր ուղեւորությունների համար օգտագործելու սկանդալի պատճառով:

Անձնական ուղեւորությունների համար պետական կամ մասնավոր օդանավեր օգտագործած վարչակազմի պաշտոնյաների թվում վերջին շրջանում նշվել են ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին եւ շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Փրուիթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ