News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բարսելոնում ընտրատեղամասերի մոտ հերթեր են գոյացել Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեն սկսվելուց մի քանի ժամ առաջ:

Կատալոնիայի մայրաքաղաքի կենտրոնի տեղամասերի առջեւ հարյուրավոր ընտրողներ են հավաքվել, որոնք սպասում են դրանց բացվելուն, նաեւ մտադիր են ոստիկանությանը խանգարել դրանք կնքել: Չնայած հորդ անձրեւին մարդիկ շարունակում են ընտրատեղամասեր գալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրատեղամասերից մեկի առջեւ մոտ 500 մարդուց կազմված հերթ է առաջացել: Մարդիկ շարունակում են կուտակվել ուղեմասում՝ խանգարելով ավտոմեքենաների երթեւեկությանը:

Քվեարկությունը պաշտոնապես կսկսվի ժամը 09.00-ին եւ կշարունակվի մինչեւ 20.00-ն: Նախկինում նախատեսված էր 2315 ընտրատեղամաս բացել, որոցում կարող է քվեարկել 5,3 միլն ընտրող: Տեղամասերի աշխատանքը պետք է ապահովեն ավելի քան 7 հազար կամավոր:

Սակայն Կատալոնիայի գերագույն դատարանը որոշել է, որ իրավապահ մարմինները պետք առավոտյան ժամը 6-ից կնքեն բոլոր դպրոցները եւ իրենց ամբողջական հսկողության տակ վերցնեն: Շաբաթ երեկոյան ՆԳՆ-ն զեկուցել է, որ փակել է այն հաստատությունների մեծ մասը, որտեղ պետք է քվեարկություն ընթանա, սակայն չի նշել, թե քանի դպրոց է մնացել, որտեղ դեռեւս ակտիվիստներ կան, որոնք որոշել են այնտեղ մնալ մինչեւ կիրակի առավոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ