News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, Բեռլինում, Համբուրգում եւ Հանովերում հատուկ ՔԿԱԳԳ-ներ կբացեն, որպեսզի 2017 թվականին ուժի մեջ մտած «Բոլորի համար ամուսնության մասին» օրենքի շրջանակում նույնասեռական զույգերին իրենց հարաբերությունները պաշտոնապես օրինականացնելու հնարավորություն տան: Մասնավորապես՝ Հանովերում կամուսնանան 2 գեյ եւ 2 լեսբոսուհի, որոնք առաջինն են 2001 թվականին քաղաքացիական զուգակցություն կազմել, որն ավելի վաղ Գերմանիայում նույնասեռական ամուսնության գրանցման ձեւն էր, փոխանցում է DW-ն:

Միայն Համբուրգում կանցկացվի այսպիսի 15 ամուսնություն: Դրանից հետո քաղաքային Սենատում տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն:

Օրինագիծը, որով նախատեսվում է նույնասեռական ամուսնությունների ամբողջական եւ իրավահավասար ճանաչում, որը Գերմանիայում ստացել է «Բոլորի համար ամուսնության մասին» օրենք անվանումը, հունիսի 30-ին Բունդեսթագում ընդունվել է պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Կողմ է քվեարկել 393 խորհրդարանական, դեմ՝ 226, 4 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ըստ որում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրինագծին դեմ է քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ