News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին «արյան ծովի» մեջ խեղդել, եթե Վաշինգտոնը չհրաժարվի Փհենյանի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից», փոխանցում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության կոմիտեում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու մասին: «Թրամփի ավելի անմիտ պահվածքն ամրապնդում է ԱՄՆ-ի դեմ Հյուսիսային Կորեայի բանակի եւ ժողովրդի պատասխան կամքը: Եվ արագացնում է ԱՄՆ-ի վերջը: Թրամփը պետք է այս մասին հիշի»,- նշված է պաշտոնյայի հայտարարության մեջ: «Մենք եւս մենք անգամ Ամերիկայի ծեր փսիխոպատին հիշեցնում ենք իր հիստերիայի մասին: Նրա մկանների խաղը, պատժամիջոցների սպառնալիքը պարզապես միջուկային աղետի հրավերքի ինքնասպանության ակտ է, որը Ամերիկային կխորտակի կրակի ծովի մեջ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ