News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2017 թվականի հոկտեմբերին Պենտագոնը Կորեական թերակղզու արեւելյան ափ կուղարկի USS Ronald Reagan (CVN-76) ավիակիրը: Այն պետք է մասնակցի Հարավային Կորեայի ՌԾՈւ-երի հետ համատեղ զորավարժություններին, հայտնում է «Յոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությունում տեղական լրատվամիջոցների անանուն աղբյուրին:

«Մենք ԱՄՆ-ի հետ խորհրդատվություններ ենք անցկացնում ավիակրային հարվածային խմբի գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը գլխավորում է USS Ronald Reagan ատոմային ավիակիրը, հոկտեմբերի 15-ին Ճապոնական ծովում աշխատանքի համար»,- ասել է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ավիակրին, հավանաբար, մի քանի ռազմանավեր կուղեկցեն, այդ թվում հրթիռային հածանավ, Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով սպառազինված ականակիր, ինչպես նաեւ Tomahawk թեւավոր հրթիռներով հարվածային ատոմային սուզանավ:

Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան կմշակեն հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման հայտնաբերումը, թռիչքների հետագծին հետեւելը եւ որսումը:

Ավելի ուշ գործակալությանը հաջողվել է պաշտոնական մեկնաբանություն ստանալ Հարավային Կորեայում ԱՄՆ Զինված ուժերի ներկայացուցչից, որը նշել է, որ հարվածային խումբը կտեղակայվի Պուսանում, զորավարժությունները, հավանաբար, կացկացվեն հոկտեմբերի 20-ին, սակայն ճշգրիտ ժամկետը դեռեւս որոշված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ