News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում շուրջ երկու ժամ է սահմանապահները չեն սպասարկում սահմանը անցնել փորձողներին. Մեծ կուտակում է առաջացել։

Բագրատաշենի անցակետում գտնվող քաղաքացիներից մեկն ահազանգել է NEWS.am-ին, որ բազմաթիվ մեքենաներ են կուտակվել անցակետի մոտ, մարդիկ հերթ են պահել՝ ցանկանալով անցնել հայ-վրացական սահմանը, սակայն սահմանապահները չեն թույլատրում։ Մարդկանց հայտնել են, թե հոսանք ու ինտերնետ կա, սակայն խափանվել է համակարգչային ցանցը, ուստի չեն կարող ասել, թե երբ կկարողանան սպասարկել։

Առայժմ որեւէ հստակ բան անցակետում հավաքվածներին չեն հայտնել։

Տպել
Ամենաշատ