News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի անկախության հանրաքվեն ձախողվել է, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ կատալոնացիներին թակարդն են գցել արգելված հանրաքվեին մասնակցելու միջոցով: Նա նշել է, որ հանրաքվեն կատալոնական իշխանությունների ռազմավարությունն էր ընդդեմ օրենքի եւ ժողովրդավարության: «Այս ճանապարհը ոչմիտեղ է տանում»,- նշել է Ռախոյը:

Իսպանիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել անվտանգության ուժերին իրենց աշխատանքը կատարելու եւ օրենքը պահպանելու համար: Նա Իսպանիայի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել հանդիպել եւ քննարկել հանրաքվեից հետո երկրի ապագան:

Նշենք, որ Կատալոնիայի իշխանությունների վերջին տեղեկություններով՝ իսպանական ոստիկանության հետ ընտրողների բախումների հետեւանքով տուժել է 760 մարդ: Մադրիդը հանրաքվեն անօրինական է համարում: Երկրի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացումն արգելել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ