News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուջդեմթոնը Իսպանիայից ինքնավարության անկախացման հանրաքվեի արդյունքները տպավորիչ է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քաղաքացիների պատասխանը տպավորիչ է: Լեգիտիմություն եւ արժանապատվություն»,- հայտնել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:

Ավելի վաղ նա ասել էր, որ ինքնավարության բնակիչները հասել են ինքնիշխանության իրավունքին: «Այսօր հույսի օր է, իսկ Կատալոնիայի քաղաքացիները շահել են անկախ երկիր դառնալու իրենց իրավունքը, որը կկառավարվի ինչպես հանրապետություն»,- ասել է նա հեռուստաուղերձում:

Կատալոնիայի ղեկավարը Եվրամիությանը կոչ է արել չանտեսել իսպանական ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները եւ Մադրիդի հետ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել:

Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից անկախացմանը կողմ է արտահայտվել հանրաքվեին քվեարկողների 90 տոկոսը: Ընտրելու իրավունք ունեցող 5,3 մլն մարդուց հանրաքվեին ընդամենը մասնակցել է 2,3 մլն-ը:

Կիրակի Կատալոնիայում անցկացվել է Իսպանիայից անկախանալու հանրաքվե, որը Մադրիդն անօրինական է համարում, եւ որի անցկացումն արգելափակել էր թագավորության Սահմանադրական դատարանը: 

Իրավապահների եւ հանրաքվեի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով, Կատալոնիայի իշխանությունների տվյալներով, 844 մարդ է տուժել: Վնասվածքնոեր է ստացել իրավապահ մարմինների 33 աշխատակից:

Իսպանիայի վաևրչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվե չի կայացել»: Միեւնույն ժամանակ նա օրենքի շրջանակում Բարսելոնի հետ երկկխոսություն անցկացնելու պատարաստակամություն է հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ