News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելգիայում իշխող կոալիցիայի անդամ «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը Եվրախորհրդարանում իր ներկայացուցիչների միջոցով պահանջել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հրաժարականը Կատալոնիայի անկախության հանրաքվեի ժամանակ ուժ կիրառելու կապակցությամբ։ Այս մասին ասել է Բելգիայի հոլանդախոս շրջանի՝ Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Յան Պեմանսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այո, դա այդպես է։ Նա չի արձագանքել, եւ ես դա չեմ հասկանում, քանի որ Եվրամիությունը Իսպանիայի եւ Կատալոնիայի միջեւ կոնֆիլկտի երրորդ կողմն է։ Ես կարծում եմ, որ երրորդ կողմը Եվրոպան է, որը կարող է միջնորդի դեր խաղալ»,– ասել է նա RTBF հեռուստառադիոընկերության եթերում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից առանձնանալուն։ Հանրաքվեին մասնակցել է 2.3 մլն մարդ։ Որոշ տեղամասերում առգրավել են փաստաթղթերը, ոստիկանության եւ բնակիչների միջեւ բախումներ են տեղի ունեցել, տուժել է 844 քաղաքացի եւ իրավապահ մարմինների 33 ներկայացուցիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ