News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում նախօրեին տեղի ունեցած բախումների ընթացքում, նախնական տեղեկություններով, հայեր չեն տուժել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետ Տաթեւ Սուլյանը:

«Ես չեմ կարող ասել, թե ինչպես են քվեարկել հայերը, որովհետեւ ընդհանուր ուղղություն չկար։ Մարդիկ պիտի քվեարկեին իրենց կամքով։ Սակայն հիմնականում այն մարդիկ, որոնք չէին ցանկանում «այո» քվեարկել, չեն գնացել ընտրատարածք եւ չեն քվեարկել, քանի որ եթե գնային, անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեին, կօրինականացնեին հանրաքվեն»,-ասաց նա:

Սուլյանի խոսքով, այս պահին Կատալոնիայում բախումներ չկան, աշխատանքային օր է եւ մարդիկ գնում են աշխատանքի, սակայն երեկոյան կրկին հնարավոր է, հանրահավաքներ լինեն:

«Կատալոնացիները հաստատակամ են իրենց որոշման մեջ: Պայքարը պետք է շարունակվի մինչեւ Կատալոնիան կառուցի իր երազած պետությունը։ Պայքարը հանրաքվեով չէր վերջանալու, պայքարը հանրաքվեի օրը չէր սկսել, այլ սկսել էր տարիներ առաջ եւ կշարունակվի տարիներ։ Այժմ բողոքի ընդվզումները ուրիշ հարթակ են տեղափոխվել։ Արդեն լուրջ ճեղքվածք կա Կատալոնիայի եւ Իսպանիայի կառավարության միջեւ, որովհետեւ երեկվա բախումներին եկել էին Իսպանիայի այլ մարզերի ոստիկաններն ու հատուկջոկատայինները, որոնց պատճառով էլ տեղի ունեցան բախումները: Այսինքն, ժողովուրդը փորձում էր իր խաղաղ մասնակցությունը բերել հանրաքվեին: Ժողովրդի կողմից ոստիկանների նկատմամբ  ուժի կիրառում տեղի չունեցավ, սակայն ոստիկանները հակառակ քայլի դիմեցին»,-ասաց Սուլյանը:

Հարցին, թե արդյոք, աննախադե՞պ է, որ Կատալոնիայի ոստիկանությունը, ըստ էության չի ենթարկվել Իսպանիայի իշխանություններին, Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետը պատասխանեց. «Այս պարագայում չի ենթարկվել, որովհետեւ պատմությունը նոր չի սկսել, նման դեպքեր կային նաեւ մինչեւ հանրաքվեն։ Իսպանիայի կառավարությունը ձեռքը դրեց ֆինանսական աղբյուրների վրա, որւ հետեւանքով խնդիրներ առաջացան Կատալոնիայի եւ Իսպանիայի ոստիկանությունների միջեւ։ Երեկ Կատալոնիայի ոստիկանությունը փորձում էր կարգ ու կանոնը ապահովել, իսկ Իսպանիայի տարբեր մարզերից եկած ոստիկանները մտնում էին տեղամասեր, որտեղ տեղի պիտի ունենային քվեարկությունը,  ջարդում էին դուռ ու պատուհան, հավաքում քվեատուփերը»:

Անդրադառնալով Իսպանիայի վարչապետի հայտարարությանը, թե հանրաքվեն տապալվել է, այն տեղի չի ունեցե, Սուլյանը նկատեց. «Ռախոյի  խոսքի մեջ շեշտը ուրիշ բանի մեջ է։ Նա ոչ թե խոսեց վիրավորների մասին, այլ հայտարարեց, որ ռեֆերենդում տեղի չի ունեցել։ Սա ավելի մեծ ճեղք պետք է առաջացնի Իսպանիայի եւ Կատալոնիայի ժողովրդի միջեւ։ Հստակորեն մարդիկ պիտի ընդվզեն կենտրոնական իշխանության դեմ  եւ հավանական է, որ հետագայում այլ հակաիսպանական ցույցեր տեղի կունենան»:

Պաշտոնական տվյալներով, Կատալոնիայի անկախության հանրաքվեին մասնակցել են 2 262 424 կատալոնացի, որոնցից ընդամենը մոտ 7 տոկոսն է ոչ է քվեարկել։ Այս տվյալները հայտարարել է Կատալոնայի կառավարությունը եւ սպասվում է, որ այս տվյալները կօգտագործեն իրենց հետագա պայքարը շարունակելու համար»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ