News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը կարծում է, որ Լաս Վեգասի հրաձգության կապակցությամբ ներկա պահին զենքի վաճառքի վերահսկման միջոցների քննարկումը տեղին չէ: Մեկնաբանելով համապատասխան կոչերը՝ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նա նշել է, որ քաղաքական բանավեճերն ունեն իրենց տեղն ու ժամանակը, բայց հիմա երկրի միավորման ժամանակն է:

«Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է, դրդապատճառը դեռեւս հայտնի չէ, եւ վաղաժամ է քաղաքականության մասին խոսել, երբ մենք ամբողջությամբ չգիտենք բոլոր փաստերը», - նշել է նա:

Հրաձգությունը տեղի է ունեցել երաժշտական փառատոնի ժամանակ՝ կիրակի երեկոյան, Լաս Վեգասի օդանավակայանի եւ Mandalay Bay հյուրանոց-խաղատան միջեւ հատվածում:

Արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ, եւ 400-ից ավել մարդ վիրավորվել է:

Հրաձգությունը կատարվել է հյուրանոցի 32-րդ հարկից: Համերգի ժամանակ ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը կատարվել է 64-ամյա Սթիվեն Պեդոկի կողմից, ով ինքնասպան է եղել ոստիկանության աշխատակիցների ժամանելուց առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ