News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մանկական հհիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երկուշաբթի կոչ է արել հրատապ 76 մլն դոլար հատկացնել Բանգլադեշի հարավում հումանիտար գործողությունների համար։ Այստեղ Մյանմարի Ռաքհայն նահանգից հարյուր հազարավոր փախստականներ կան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ից հայտնել են, որ գումարն ուղղվելու է հարկադաիր տեղահանվածների աջակցությանը եւ նրանց ընդունող համայնքներին, որոնց վրա հսկայական բեռ է ընկել։ «Ընդհանուր առմամբ օգնություն կստանա 720 հազար բնակիչ»,- պարզաբանել են ֆոնդից։

Օգոստոսի 25-ին «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման գրոհյաինները Մյանմարի արեւմուտքում ոստիկանական մի քանի հենակետերի վրա էին հարձակվել։ Մեկ շաբաթում զոհերի թիվը գերազանցել է 400-ը:

Ռաքհայնի տարածքում մեծամասնություն կազմող բուդդիստների եւ փոքրաքանակ ռոհինջա մուսուլմանների միջեւ ավելի վաղ բազմիցս բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետեւանքով վերջին տարիներին հազարավոր մարդիկ են զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ