News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը տեղեկություններ չունի, թե Էրդողանը ներողություն խնդրել կամ ափսոսանք հայտնե՞լ է մայիսի 16-ին Վաշինգթոնում ցուցարարների վրա թիկնապահների հարձակման  համար, թե՞ ոչ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Պատասխանելով կոնգրեսականներ Բրեդ Շերմանի եւ Դեւիդ Չիչիլլինի գրավոր հարցմանը՝ նա խոստովանել է, որ ԱՄՆ կառավարությունը դեռ Անկարային չի խնդրել հրաժարվել հարձակման մեջ մեղադրվող թուրք թիկնապահների համար դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Թիլերսոնը, սակայն, նշել է, որ Պետդեպն աշխատում է Արդարադատության նախարարության հետ այդ հարցի շուրջ եւ կդիտարկի այդ հարցով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ