News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե առաջադրվելու է արդյոք 2018–ի նախագահական ընտրություններին։ Հիմնական թեկնածուներն իրենց պլանների մասին կհայտարարեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, հայտնում է
«ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ոչ, ես դեռ չեմ որոշել ոչ միայն այն, թե ում դեմ եմ առաջադրվելու, այլ նաեւ չեմ որոշել, թե առաջադրվելու եմ ես առհասարակ»,– ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե որոշել է նա, արդյոք ում դեմ է առաջադրվելու։

Պուտինը նշել է, որ օրենքով նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին պետք է հայտարարվի նախագահական ընտրարշավի մասին։

«Կարծում եմ, որ մինչեւ այդ հիմնական թեկնածուները կհայտնեն այդ մասին, կհրապարակեն իրենց նախընտրական ծրագրերը»,– ասել է ՌԴ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ