News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում, նրանց մի մասին տարել են հարցաքննության, տեղեկացրել է «Сетевые свободы»-ն։

Սանկտ Պետերբուրգում ԱԴԾ աշխատակիցները խուժել են նկարիչներ Կատրին Նենաշեւայի եւ Նատաշա Չետվերիոյի բնակարան, նրանց մոտ խուզարկություն է կատարվել։ Խուզարկությունից հետո Նենաշեւային տարել են հարցաքննության, գրել է Sota-ն։

Ուժայինները խուզարկություն են կատարում նաեւ «Մեդիազոնա»-ի հրատարակիչ Պյոտր Վերզիլովի մոր եւ Pussy Riot-ի մասնակից Մարգարիտա Կոնովալովայի (Ռիտա Ֆլորես) մոտ։

Եկատերինբուրգցի նկարիչ Իլյա Մոզգիին խուզարկությունից հետո տարել են հարցաքննության։ Ուլայնովսկում խուզարկությունից հետո ուժայինները բռնել են նկարիչ Իլյա Խոլտովին։ Խուզարկության ժամանակ նրանից առգրավել են երկու կտավ եւ համակարգչային տեխնիկա։

Բացի այդ, ուժայինները խուզարկություններ են կատարում «Յավ» արտ-խմբի մասնակիցների մոտ։

Խուզարկությունների մի մասն արտոնվել է Մոսկվայի Լեֆորտովյան դատարանի կողմից ՌԴ Քր.օր. 275 հոդվածով (պետական դավաճանություն) եւ կարող է կապված լինել Պյոտր Վերզիլովի գործի հետ, նշել է «Сетевые свободы»-ն։

Մեկ օր առաջ Մոսկվայի Լեֆորտովյան շրջանային դատարանը չեղարկել էր Վերզիլովի հեռակա դատավճիռը եւ գործն ուղարկել նոր քննարկման արարողակարգային խախտումների պատճառով։

Վերզիլովի դեմ գործը հարուցվել է սոցցանցերի գրառումների պատճառով, որոնցում նա պատմել է Բուչայի սպանությունների մասին։ Քննության վարկածով՝ Վերզիլովն իր հրապարակումներով «իրական սպառնալիք է ստեղծել կեղծ կարծիքի ձեւավորման համար հատուկ ռազմական գործողության նպատակների եւ խնդիրնեի մասին»։ Վերզիլովի գրառումներում, նշել է ՔԿ-ն, ուղերձ կա, որը «կարող է սոցիալական լարվածություն հրահրել եւ վնաս պատճառել Ռուսաստանի Դաշնության շահերին»։

Պյոտր Վերզիլովը 2020 թվականից գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։ Անցած տարվա դեկտեմբերին ուժայինները խուզարկել են նրա մոր Մոսկվայի բնակարանը, ինչից հետո կնոջը կանչել են հարցաքննության։ 2023թ. մարտի վերջին Բասմանյան դատարանը հեռակա ձերբակալել է Վերզիլովին «ֆեյքերի» գործով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ