News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում երեք նահանգապետ կարող է փոխվել մինչև մայիսի վերջ, գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներին։

Ըստ պարբերականի զրուցակիցների, խոսքը Օրենբուրգի նահանգապետ Դենիս Պասլերի, Նիժնի Նովգորոդի մարզի ղեկավար Գլեբ Նիկիտինի և Կալինինգրադի  նահանգապետ Անտոն Ալիխանովի մասին է։

Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին, հայտնել են պարբերականի աղբյուրները՝ նշելով, որ Պասլերն ավելի վաղ հրաժարական էր խնդրել, քանի որ «բիզնեսում իրեն ավելի լավ էր զգում»։ Նիկիտինն ու Ալիխանովը, ըստ պարբերականի զրուցակիցների, կարող են առաջխաղացում ստանալ: Նիկիտինը, հիշեցրել են նրանք, մինչև Նիժնի Նովգորոդի մարզի ղեկավարի պաշտոնին անցնելը եղել է արդյունաբերության և առևտրի փոխնախարար։ Պարբերականի ևս երկու զրուցակից հայտարարել են Իրկուտսկի  նահանգապետ Իգոր Կոբզևի՝  դաշնային իշխանությունում աշխատանքի անցնելու հավանականության մասին։

«Վեդոմոստին» հարցումներ է ուղարկել Նիժնի Նովգորոդի, Իրկուտսկի և Օրենբուրգի մարզերի կառավարությունների մամուլի ծառայություններին։ Կալինինգրադի մարզի կառավարության տեղեկատվական քաղաքականության և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության վարչության պետ Դմիտրի Լիսկովը «Վեդոմոստի»-ին ասել է, որ Ալիխանովի հեռանալու մասին տարածաշրջանում ոչինչ հայտնի չէ։ 

2021 թվականի վերջին РБК -ն գրել էր Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնից Դենիս Պասլերի հնարավոր հրաժարականի վերաբերյալ Կրեմլում տեղի ունեցած քննարկման մասին։

«Կոմերսանտը» առաջխաղացման թեկնածուների ցուցակում նշել է Կալինինգրադի մարզի ղեկավար Անտոն Ալիխանովի անունը։ Բացի այդ, ըստ թերթի աղբյուրների, դաշնային կառավարություն կարող են տեղափոխվել Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը և Տուլայի շրջանի ղեկավար Ալեքսեյ Դյումինը։ Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ հրաժարականները չեն լինի մինչև մայիսի 7-ը, երբ նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալության հերթական արարողությունը։

Նահանգապետի ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն միասնական քվեարկության օրը՝ 2024 թվականի սեպտեմբերի 8-ին։ Շրջանային ղեկավարների թվում, որոնք, ինչպես ակնկալվում է,   կվերընտրվեն ևս մեկ ժամկետով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն է,- գրել է Meduza-ն առաջիկա ընտրությունների իր կանխատեսման մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Յուլյա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. անհնար է Պուտինին ցավեցնել եւս մեկ բանաձեւով
Պուտինին անհնար է ցավեցնել եւս մեկ բանաձեւով...
Ամենաշատ