News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի Քուրդիստանի ղեկավարներին կոչ է արել ուղղել կատարած սխալները։ Նա նշել է, որ Իրանը, Թուրքիան եւ Իրաքը պարտավոր են լուրջ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի քաղաքական սահմանների փոփոխությունը կանխելու համար, փոխանցում է Tasnim–ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով՝ Ռոհանին ասել է, որ Իրանը եւ Թուրքիան դեմ են տարածաշրջանում «անջատողական  շարժումներին»։

Նրա խոսքով՝ Իրաքի Քուրդիստանը լավ ընկեր է եւ եղբայր Իրանի  համար, եւ Թեհրանը մտադիր չէ ճնշում գործադրել քուրդ ժողովրդի վրա, սակայն տարածաշրջանի առաջնորդները պետք է ուղղեն սխալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ