News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել  տեսակետը, որ իրենք կառավարությունում չունեն որեւէ անելիք, որ նախարարի պորտֆելն ամենեւին էլ «իրենց հագով չէ»:

Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարող է նշել 3 ձեռքբերում, որը գյուղացու կյանքը թեթեւացրել է, նա այսպիսի պատասխան է տվել. «Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք»:

Իսկ վերջին շրջանի թանկացումների, հատկապես մսի գնի բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասել է. «Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան: Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը»: Համաձայնեք՝ ոչ ադեկվատ պատասխան է:

Հիշեցնենք՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ գյուղացիներին խորհուրդ էր տալիս աղոթել, որ առատ բերք ստանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ. Հաղթանակը մոտ է. Իշխան Սաղաթելյան
Դուրս եկեք փողոց, միացեք ձեր քույրերին և եղբայրներին։ Երեկ մենք արդեն ցույց ենք տվել, որ սա աշխատող մարտավարություն է...
«Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին
Քիչ անց ոստիկանական ավտոբուսը ժամանեց եւ երիտասարդներին սկսեցին մտնել ավտոբուսը, այդ թվում երիտասարդ աղջիկներին...
«Խի ես ծնկով խփում». Կարմիրբերետավորները բերման են ենթարկում ցուցարարներին
Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում կարմիրբերետավորները սկսեցին ուժով...
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում
Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել...
«Իրավունք». Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից
Ավելին, նրանք չեն բացառում, որ հենց Նիկոլի այդ ելույթը պարարտ հող կպատրաստի նրա ռեալ հրաժարականի համար...
«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ
Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների...
Ամենաշատ