News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային փորձագետների խումբը մոտ 2 շաբաթ տեւած հետազոտությունից հետո հայտնել է, որ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացէ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ինչպես գիտեք, «Նաիրիտ» գործարանում հրդեհի հենց հաջորդ օրը մենք դիմել էինք տարբեր միջազգային կազմակերպությունների՝ խնդրելով  փորձագիտական աջակցություն տրամադրել գործարանում ուսումնասիրություն անելու համար: Մեր խնդրանքին առաջիններից մեկն արձագանքեց ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակը, որի օգնությամբ Երեւան ժամանեց 3 բարձրակարգ փորձագետ (Ֆրանսիայից, Շվեյցարիայից եւ Շվեդիայից): Մոտ 2 շաբաթ տեւած հետազոտությունից հետո փորձագիտական խմբի անդամները հայտնեցին, որ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա»,- նշեց նախարարը:

Տոնոյանի խոսքով, փորձագետները ծանոթացել են գործարանում արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա: «Փորձագետները կատարել են նաեւ առկա նյութերի մանրամասն գույքագրում եւ դասակարգում: Իրականացված մանրակրկիտ հետազոտության հիման վրա մշակվում են տեխնիկական առաջարկներ՝ տեղում ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորման, ժամանակակից չափանիշներով վերափաթեթավորման, համապատասխան պահեստարաններում պահպանության եւ կառավարման ապահովման համար»,- նշեց նախարարն ու հավելեց. «Կառավարումը ենթադրում է քիմիական վտանգավոր նյութերի պահպանություն, վերամշակում կամ արդիական, անվտանգ եղանակով ոչնչացում՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ